Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 4 զոհ կա

Իսրայելի զինված ուժերի կողմից հունիսի 13-ին հասցված ավիահարվածների հետևանքով Լիբանանի հարավային մի քանի շրջաններում 4 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ մարդ զոհվել է Տիրե շրջանի Մաարակեում, իսկ Ջեզզինե շրջանում զոհվել էր Ռիհանի քաղաքապետը։ Նաբաթիե շրջանի Դեյր ալ-Զահրանիի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածից հետո ևս երկու մարդ զոհվել է։ Հաղորդվում է, որ օդային հարձակումների հետևանքով նաև բնակելի շենք է ավերվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5767

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով