Կանխվել է հրդեհի տարածումը

Հունիսի 13-ին՝ ժամը 13։13-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 15:38-ին: Մասամբ այրվել է մոտ 600 հակ անասնակեր: Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9710

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով