Հունիսի լույս 15-ի գիշերը ԱՄՆ-ը և Իրանը պաշտոնապես հաստատել են, որ «իսլամաբադյան համաձայնագրի» շուրջ բանակցությունները ավարտված են։ Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտնել է, որ իրանա-ամերիկյան «Մտադրությունների մասին հուշագիրը» կստորագրվի Շվեյցարիայում, հունիսի 19-ին։ Ի՞նչ է հայտնի իրանա-ամերիկյան համաձայնությունից։ Ըստ տեղեկությունների, Իսլամական հանրապետությունը պարտավորվել է հավատարիմ մնալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և չունենալ միջուկային սպառազինություն։ Իրանի հրթիռային ծրագրի հարցը «բանակցությունների առարկա» չէ։ Փոխարենը Միացյալ Նահանգները պետք է ապասառեցնեն Իրանի 24 միլիարդ դոլար ֆինանսական միջոցները, չմիջամտեն Իսլամական հանրապետության ներքին գործերին, ճանաչեն նրա ինքնիշխանությունը, վերացնեն ծովային շրջափակումը, զորքերը հեռացնեն Իրանի սահմաններին մերձակա տարածքներից, չմեծացնեն Մերձավոր Արևելքում ռազմական ներկայությունը, դաշնակիցների հետ ներկայացնեն Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագիր։ Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի ստորագրումից հետո։ Վերոհիշյալ տեղեկությունը ՌԻԱ Նովոստին



