Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել

Իսրայելական ուժերը Լիբանանի հարավում գտնվող տարբեր շրջանների ուղղությամբ մի շարք հարձակումներ է իրականացրել՝ չնայած ԱՄՆ-ի և Իրան-ի միջև համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը, որն, ըստ Թեհրանի, կներառի Լիբանանի վրա հարձակումների դադարեցում։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը Հարիս-Թիբնին ճանապարհին ականապատված և հեռակառավարվող մեքենա է պայթեցրել: Երկու հարված է հասցվել Խիամ շրջանին։ Բացի այդ, Քֆար Թեբնիտ և Նաբատիե ալ-Ֆաուկա բնակավայրերը նույնպես ենթարկվել են իսրայելական ուժերի հրետակոծության։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ Լիբանանի հարավում թիրախավորել է իսրայելցի զինվորների հավաքատեղիները և նրանց տրանսպորտային միջոցները։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3783-ի, իսկ վիրավորներինը՝ 11699-ի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6419

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով