Հրապարակախոս Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է. «Գաղտնիք չէ, որ ողջ նախընտրական շրջանում Փաշինյանը մի կողմից ահաբեկում էր ժողովրդին, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չստանա, ապա սեպտեմբերին պատերազմ է լինելու, իսկ մյուս կողմից, հակադարձելով ընդդիմության կողմից, ՔՊ-ի վերընտրության պարագայում, մատնանշվող հավանական վտանգներին, այդ թվում՝ 300․000 ադրբեջանցիների թեմային, Փաշինյանը հայտարարում էր, թե դրանք «ադրբեջանական նարատիվներ» են, որևէ հիմք չունեն, և որ այդ ամենը գործակալության արդյունք է։ Բայց ողջ խնդիրն այն է, որ 2018 թվականից մինչ օրս այն, ինչը Փաշինյանն ու իր թիմը համարել են «ադրբեջանական նարատիվ», շատ կարճ ժամանակում իրականություն է դարձել։ 2018-2020 թվականներին «Ղարաբաղը Հայաստան է և վե՛րջ» խոսույթի կոնտեքստում երբ պնդում էինք, որ նման դիրքորոշումները մեզ տանելու են պատերազմի, իշխանությունը մեզ մեղադրում էր, որ մենք «ադրբեջանական նարատիվներ» ենք տարածում։ Ինչ եղավ արդյունքում, հայտնի է բոլորին։ 2020-2023 թվականներին, երբ Փաշինյանի կողմից ամեն ինչ արվում էր, որ շրջանցվի իր իսկ կողմից վավերացված նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ դրույթի տրամաբանությունը, այդ ժամանակ պնդում էինք, որ նման քաղաքականությունը վերջնականապես կործանելու է Ղարաբաղը։ Դրան ի պատասխան, իշխանությունը մեզ մեղադրում էր «ադրբեջանական նարատիվներ»



