Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են սոցիալական ցանցերից օգտվելու արգելք սահմանել 16-ից ցածր տարիքի երեխաների համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը։ «Այս որոշումն ընդունելն ինձ համար հեշտ չէ, և ես չեմ ձևացնի, թե դրա համար ստիպված չեմ լինի որոշակի գին վճարել», – նրա խոսքը մեջբերել է Sky News-ը։ Վարչապետը վստահություն է հայտնել, որ բրիտանացի ծնողները կաջակցեն իր որոշմանը, քանի որ սոցիալական ցանցերը վնաս են հասցնում երիտասարդների զարգացմանը։ Նա ընդունել է, որ նման արգելքի մասին օրենքը դժվար կլինի ընդունել և դժվար կլինի իրագործել, սակայն վարչապետը խոստացել է աշխատել այդ ուղղությամբ։ Սթարմերը հույս է հայտնել, որ օրենքը կհաջողվի ընդունել մինչև տարեվերջ և կիրառել մինչև 2027 թ. գարուն։ 2025 թ. վերջին Ավստրալիան դարձել է աշխարհի առաջին երկիրը, որն արգելել է խոշոր սոցիալական ցանցերը 16 տարեկանից ցածր անձանց համար։ Նորվեգիան և Իսպանիան նույնպես մտադրություն են հայտնել նման արգելք սահմանել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9527

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով