Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ

Առցանց խաղերում անվտանգության կանոնների պահպանումը երեխաներին օգնում է խուսափել բազմաթիվ վտանգներից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։ «Համացանցում խաղալիս երբեք մի՛ փոխանցեք անծանոթ մարդկանց ձեր անձնական տվյալները՝ անունը, հասցեն, հեռախոսահամարը, լուսանկարները կամ այլ անձնական տեղեկություններ, նույնիսկ եթե նրանք ընկերասեր և վստահելի են թվում։ Եթե որևէ մեկը փորձում է նման տեղեկություններ ստանալ կամ ձեզ անհարմար իրավիճակում է դնում, անմիջապես տեղեկացրեք ձեր ծնողներին կամ վստահելի մեծահասակի։ Հիշե՛ք՝ ձեր անվտանգությունը սկսվում է փոքր, բայց ճիշտ որոշումներից»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9524

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով