Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի

Ֆիլիպիններում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 68-ի։ Եվս 33 մարդ համարվում է անհետ կորած։ Պաշտոնական տվյալներով՝ բնական աղետից տուժել է ավելի քան 337 հազար տնային տնտեսություն, ինչը կազմում է մոտ 1,38 միլիոն մարդ։ Երկրաշարժի հետևանքով վնասվել է շուրջ 68 հազար տուն, որոնցից մոտ 12,4 հազարը ամբողջությամբ ավերվել են։ Իշխանությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները և վնասների գնահատումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16882

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով