ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է. «Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՛ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը։ ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․ Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՛ Նատալյան տանը չէին եղել, ողջ-առողջ են, մեր հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ կատակում էր։ Անիծվեն պատերազմ հրահրողները, ագրեսորները․․․ P.S. Նկարներում Ռոման Բալայանի բնակարանն է գրոհից հետո։



