Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները բաժանված են երկու փուլի։ Առաջին փուլը ներառում է Հորմուզի նեղուցի կարգավիճակը, ծովային շրջափակման վերացումը և ռազմական հարվածներից տուժած ենթակառուցվածքների վերականգնումը։ Երկրորդ փուլում կողմերը կքննարկեն միջուկային հարցերն ու պատժամիջոցների չեղարկումը՝ վերջնական համաձայնության հասնելու նպատակով։ «Առաջին փուլում քննարկվել են պատերազմի դադարեցման, Հորմուզի նեղուցի բացման, Իրանի կողմից արգելափակված միջոցների ազատման և երկրի վերականգնման հարցերը: Դրանից հետո բանակցությունները կշարունակվեն 60 օր՝ վերջնական համաձայնության հասնելու համար, որտեղ կքննարկվեն միջուկային հարցը և պատժամիջոցների վերացումը»,- հայտարարել է նա։



