ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, որ նոր համաձայնագրով Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու կամ ձեռք բերելու հնարավորություն։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Նրանք այն չեն մշակելու, նրանք այն չեն գնելու, նրանք դրա հետ կապված ոչինչ չեն անելու», – ասել է Թրամփը Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի հետ կայացած հանդիպման ընթացքում։ Նա հավելել է, որ սա «արդար» և «լավ» գործարք է։ Թրամփը նաև նշել է, որ այժմ Իրանի հետ համաձայնությունն անցնում է «երկրորդ փուլ»։



