Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է հատուկ մեխանիզմի ակտիվացում ճակատներից որևիցե մեկում, այդ թվում՝ Լիբանանում հրադադարի ռեժիմի խախտման արձանագրման դեպքում: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին: «Համաձայնագրի կետերից մեկն առավելագույնս պարզ է և ենթադրում է ռազմական գործողությունների ավարտ բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում…. Եթե տեղի ունենա հրադադարի ռեժիմի խախտում, ապա (խմբ.՝ հետագա գործողությունների վերաբերյալ) որոշումները կկայացվեն այն մեխանիզմի հիման վրա, որը նախատեսված է հուշագրում», – մեջբերում է նրա խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը:



