Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Էսօրվա ԱԺ նիստն արտառոց էր: Մեր տոտալ, ես նույնիսկ կասեի` տոտալիտար, լեգիտիմ ղեկավարն իր ելույթն ամբողջովին նվիրեց ինքնախաբեությանը: Միլիարդների խոստումներ, պայծառ ապագա, ՀՆԱ-ն կանխատեսվածից արագ ա աճում, բյուջեն, թալանը… Մինչդեռ ՀՆԱ-ի աճը եկել է շինարարությունից (20%), որի հիմնական դրդող ուժը ՌԴ-ից եկած կապիտալն է, ու ինքը դա գիտի: Ինքն էդ ռուսական լվացքատան ղեկավարներին պետական պարգևներ ա շնորհել երկու շաբաթ առաջ: Ինքը գիտի, որ միայն բուսական ծագման արտադրանքի ներմուծման արգելքից ՀՆԱ-ն կորցնելու է 5%, իսկ եթե հանկարծ ռուսներին արգելեն ստեղ տներ գնել, փլուզվելու է ողջ ֆինանսական համակարգը, էլ չասեմ՝ գազի թեման ինչ ա… Սա նաև պնդեց, որ թոշակն ու առողջապահության ապահովագրությունը մտցրել են ընտրությունների շեմին ոչ թե որպես ընտրակաշառք, այլ զուտ որովհետև միայն փետրվարին է վիճվարչությունից իմացել, որ 2025-ի ՀՆԱ-ն նախատեսվածից 2% ավել է աճել: Մինչև փետրվար սաղիս պես սպասել են թվերին: Իրանք դե թվերն ինտերնետից են իմանում էլի: Թե խի՞ ա բյուջեյի նման աճի դեպքում գույքահարկերը հասցրել Մոնակոյի մակարդակի, չի ասում: Նույն թոշակառուն 10,000 դրամ ավել թոշակ ա ստանում, բայց 20,000 ավել հարկ ա մուծում: Ասում է՝ էներգետիկան պիտի զարգացնենք, թե բա՝ եվրոպացիք հեսա փող են տալու կուտակիչների համար: Պիտի, ասում ա՝ 5 մլրդ դոլար ներդրում գա Հրազդանի դատա կենտրոնի համար, որին անհրաժեշտ է ահռելի քանակի էներգիա: Ու մոռանում ա նշել, որ Հրազդանի ՀԷԿ-երի կասկադը պատկանում է« Տաշիրին», ՋԷԿ-ի 5 բլոկերից 4-ը նույնպես «Տաշիրին» ա պատկանում, իսկ 5-րդը` «Գազպրոմին», իսկ բուն ՋԷԿ-ն աշխատում է «Գազպրոմի» գազով, ատոմակայանն էլ «Ռոսատոմն» ա կառավարում: Սրանք իրար հետ երկրի էներգիայի արտադրության 70%-ն են: Իսկ բուն իբր «ամերիկյան» դատա կենտրոնի ներդրումն արել է «Արդշինբանկը»` ռուսական պատժամիջոցներից խուսափելու արդյունքում գոյացած փողերից: Էս թվերը, բնական է՝ ժողովրդի վեջին չի: Մարդիկ գնում են խանութ, տեսնում են, որ ամեն ինչն 2 անգամ ավելի թանկ է, քան մի քանի տարի առաջ, մինչդեռ աշխատավարձերը, ի հեճուկս մեր ժողովրդավարների պնդման, չեն աճում ու իրենց եզրակացություններն անում են: Վերոհիշյալ ելույթը և սպասվելիք բոլոր ելույթները ժողովրդին չեն ուղղված լինելու, դրանք նվիրված են լինելու իր առնետներին, որոնք արդեն արյան հոտն առել են ու կարող են ամեն պահի վազքը սկսել: Փաշինյանն անընդհատ միլիարդավոր ներդրումների մասին է խոսալու, որ հնարավորինս ձգի իր տակից հողի փախուստի պահը… Պահ, որ հենց ինքն էլ ստեղծել է իր` 8 տարվա ապիկար ու ազգադավ կառավարմամբ, որովհետև երբեք ՀՀ տնտեսությունն այդքան կախում չի ունեցել Ռուսաստանից, որքան հիմա: Ու սա Փաշինյանի իշխանազավթման օրինաչափ արդյունքն է: 2021 թվի ընտրություններն ամբողջովին կեղծված էին այնպես, ինչպես` 2026-ը: Խոսքը մի քանի տոկոս էս յան էն յանի մաս չէ, այլ ամբողջովին, տոտալ նկարչության մասին: 2021-ին «հաղթանակի» դիմաց նա ամեն ինչ հանձնեց Մոսկվային ու դրա դիմաց ստացավ աթոռ: 2026-ին նա նույնը փորձեց անել արդեն ԵՄ-ի «կռիշի» ներքո, բայց չստացվեց… Հայերը գնացին ընտրատեղամաս, հրաժարվեցին մեզ վերագրվող անհայրենիք ոչնչության պասպորտից ու հորդորեցին սիկտիր լինել` քեզ էլ, քո ուսապարկներին էլ, քո ռուսներին էլ, քո եվրոպացիքին էլ, քո ԹՐԻՓՓ-ին էլ, ԹՐԻՓՓ-ի քավորին էլ, ներդրողներին էլ: Հ.Գ. Ազատիչ, էն ձայնագրությունը հրպարակելու վախտն ա: Դրանց սաղին փուռը տալու վախտն ա: Հլը մի բան էլ ուշ ա…»։



