ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը

«Անցում օգնությունից դեպի զարգացում» թեմայով Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հանդիպման շրջանակումներում անցկացված «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը ՀՀ պատվիրակությունը շեշտել է ներքին տեղահանված անձանց կարիքներին արձագանքելու և նրանց երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով համապարփակ, համակարգված և կայուն մոտեցումների անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ պատվիրակությունը նշել է, որ տարածաշրջանում տեղի ունեցած հումանիտար ճգնաժամից հետո Հայաստանը, ՄԱԿ գործակալությունների հետ սերտ համագործակցությամբ, իրականացրել է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված խոցելի խմբերի պաշտպանությանը, նրանց սոցիալ-տնտեսական ներառմանն ու երկարաժամկետ ինտեգրմանը՝ հումանիտար, զարգացման և խաղաղության ջանքերի փոխկապակցվածության վրա հիմնված մոտեցումների միջոցով։ Շեշտվել է, որ ՀՀ շարունակում է համագործակցությունը ՄԱԿ համապատասխան մարմինների և փորձագետների հետ՝ ներքին տեղահանված անձանց վերաբերյալ իր օրենսդրական և քաղաքականության շրջանակը միջազգային չափանիշներին և լավագույն փորձին համապատասխան ամրապնդելու համար:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6086

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով