Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհակ Դարի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցների ընթացքում քննարկվել են Իրանի և Միացյալ Նահանգների միջև կայուն խաղաղության հասնելուն միտված առաջիկա լրացուցիչ բանակցություններին առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել բանակցային գործընթացի և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6127

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով