Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ

Հունիսի 16-ին՝ ժամը 20։57-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Volvo» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդը մահացել է։ Փրկարարները «Mercedes-Benz»-ի վարորդի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից։ Չորս ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16888

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով