Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են բելառուսական մանկական ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսին, որը երեխաներին Գոմելից տեղափոխում էր Գելենջիկ՝ հանգստանալու։ Այս մասին հայտնել է Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը Կովալչուկը Telegram-ում: Սպանվել է թիմին ուղեկցող կինը: Վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա, վիրավորվել է: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել, հավելել է Կովալչուկը: Նա նշել է, որ մնացած ուղևորները մոտ օրերս կվերադառնան տուն։ ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ Բրյանսկի մարզի A240 մայրուղում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկհարկանի ավտոբուսի: Ավտոբուսում եղել է 44 ուղևոր, այդ թվում՝ Գոմելի մարզի Ռեչիցա քաղաքի մանկապատանեկան թիվ 2 մարզադպրոցի (Գոմելի մարզ) 28 աշակերտ: Ռուսաստանի քննչական կոմիտեն գործ է հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով: Ռուսական ուժերն էլ հարվածել են Ուկրաինային. Զապորոժիեում 1 մարդ է զոհվել, ևս 7 մարդ՝ վիրավորվել։ Սումիի մարզում ԱԹՍ-ները հարվածել են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների։ 4 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեխա։ Հարվածի տակ է հայտնվել նաև Սումիի մարզի ձիավարության մարզական դպրոցը, կենդանիներն անկել են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9779

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով