ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Հանդիպման ընթացքում Պուտինը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նշելով, որ նա միշտ սպասված հյուր է Ռուսաստանում։ Ռուսաստանի առաջնորդը նաև ընդգծել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները բարեկամական են և անընդհատ նոր իմաստ են ստանում։ Այնուհետև նա առաջարկել է Ֆիդանի հետ քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող արդիական հարցեր։ Իր հերթին՝ Հաքան Ֆիդանը հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Էրդողանի ամենաջերմ ողջույնները։



