Իսպանիան խստացնում է զբոսաշրջիկների մուտքի ֆինանսական պահանջները՝ նոր կանոններով պարտադրելով այցելուներին ապացուցել բավարար դրամական միջոցների առկայությունը։ 2026 թվականից Իսպանիա այցելող զբոսաշրջիկները սահմանին՝ պահանջի դեպքում, պետք է հավաստեն, որ ունեն օրական 122.10 եվրո՝ մեկ անձի հաշվով, ինչպես նաև նվազագույնը 1,089.90 եվրո ընդհանուր գումար՝ անկախ կեցության տևողությունից։ Որպես ապացույց կարող են ներկայացվել կանխիկ գումար, ճանապարհորդական չեկեր, բանկային քարտ՝ հաշվեհամարի տեղեկանքով, կամ բանկային գրքույկ։ Նման կանոններ գործում են նաև եվրոպական այլ երկրներում․ Ֆրանսիայում պահանջվում է օրական 65-ից մինչև 120 եվրո, իսկ Լատվիայում՝ առնվազն 14 եվրո օրական։ Կանոնները կապված են «Brexit»-ից հետո Շենգենյան գոտում սահմանային վերահսկողության խստացման և նոր՝ «Entry/Exit System» (EES) համակարգի ներդրման հետ, որը ներառում է կենսաչափական տվյալների գրանցում։



