ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Վանդալիզմն հենց այս տեսքն ունի։ Հանրապետական նշանակության հուշարձանն այսպես չեն նորոգում, * նույնիսկ անզեն և ոչ պրոֆեսիոնալ աչքով է ակնհայտ է, որ բառիս բուն իմաստով եղծել են հուշարձանը, * աղավաղել և անդառնալի վնաս հասցրել հուշարձանի ճարտարապետական հեղինակային հղացմանը, քարերի շարվածքին, * քարերի գույների անհամապատասխանություն, կցակարեր․․․ կարկատան ու փինաչիություն, * փողերի մսխում և ոչ պրոֆեոսիոնալիզմ՝ ինչպես բոլոր ոլորտներում։ * Սա հանցագործություն է․․․ հետևանք ամբարտավան տգիտության և վուլգար պոպուլիզմի․․․ * Ո՞նց կարել է այսպես աղավաղել այս համահայկական սրբավայրը, ճարտարապետական մարգարիտը, ո՞նց․․․ ինչին կպաք՝ աղետ․․․ * Ո՞ւր է հեղինակային հսկողությունը․․․ Ո՞նց կարելի է ընդունել այս որակի կատարումը․․․ հ․գ․ Ու դեռ փորձում է իրեն հոգեհարազատ լեզվով ժողովրդին մոլորեցնել, թե «իրեք մանեթնոց» լաց․․․»։



