Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը սեպտեմբերի 18-ին դադարեցրել է աշխատանքը Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարության պետերբուրգյան ներկայացուցչությունից։ «Գերմանիայի գլխավոր հյուպատոսության աշխատանքի դադարեցման պաշտոնական ամսաթիվը սեպտեմբերի 18-ն է։ Գլխավոր հյուպատոսության աշխատակիցներն ազատել են Ֆուրշտատսկայա փողոցի 39 հասցեում գտնվող շենքը», – հայտնել են գործակալությանը։



