Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բրյանսկի մարզում Բելառուսից երեխաներ տեղափոխող ավտոբուսի վրա հարձակված ԱԹՍ-ն ուկրաինական ծագում ուներ. Մինսկը հստակորեն շեշտում է դա։ «Եթե ինչ-որ մեկը մեզ սադրում է և փորձում է մեզ պատերազմի մեջ ներքաշել, կարծում եմ՝ դա վատ կազդի նրանց վրա»,-ասել է նա։



