Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով

Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Մոսկվայի վրա և Բրյանսկի մարզում բելառուս երեխաներով լեցուն ավտոբուսին հասցված հարվածը չեն մոտեցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու անձնական շփումները. հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Այդ ամենը չի մոտեցնում նման անձնական շփումները կիևյան ռեժիմի ղեկավարի և մեր նախագահի միջև»,- ասել է Ուշակովը։ Բացի այդ, Ուշակովը նշել է, որ Պուտինն արդեն բազմիցս արտահայտվել է Զելենսկու հետ հնարավոր հանդիպման մասին։ «Ինձ թվում է՝ ամեն ինչ ակնհայտ է»,- ընդգծել է Ուշակովը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6438

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով