Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղու 2/1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: Տվյալ ճանապարհահատվածում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։ Լուսանկարահանող սարքը գործարկվելու է հունիսի 22-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9787

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով