Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հունիսի 19-ի գիշերը հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Նաբատիեում գտնվող «Հեզբոլլահ»-ի ավելի քան 80 թիրախների։ Այս մասին նշվում է բանակի Telegram ալիքում արված հրապարակման մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Իսրայելը հարվածել է նաև Լիբանանի արևելյան Բեկաա հովտում գտնվող «Հեզբոլլահ»-ի երկու հրամանատարական կենտրոնների։ «Հարվածների ընթացքում ոչնչացվել են հրամանատարական կենտրոններում գործող «Հեզբոլլահ»-ի տասնյակ ահաբեկիչներ»,- նշվել է հաղորդագրության մեջ։ Իսրայելական կողմից հայտնել են, որ իրենք շարունակում են առաքելությունը հարավային Լիբանանում՝ կենտրոնանալով «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից Բոֆորի տարածքում տարիների ընթացքում կառուցված ռազմավարական ստորգետնյա ենթակառուցվածքների ապամոնտաժման վրա։



