Սթարմերը կարող է դիտարկել հրաժարականի տարբերակը՝ կուսակցության ներսից գործադրվող ճնշումների ֆոնին. The Times

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, The Times-ի տվյալներով, բախվում է սեփական կուսակցության ներսում աճող ճնշումների հետ և իբր դիտարկում է հրաժարական տալու հնարավորությունը։ Պարբերականը գրում է, որ քաղաքական գործիչը գիտակցում է ուժգնացող դժգոհությունը և, ինչպես սպասվում է, առաջիկա հանգստյան օրերն անցկացնելու է ընտանիքի հետ հետագա քայլերի քննարկմամբ, ինչից հետո որոշում կընդունի՝ շարունակե՞լ աշխատանքը վարչապետի պաշտոնում, թե՞ հրաժարական տալ։ Հաղորդվում է նաև, որ մոտ ժամանակները Սթարմերը, ամենայն հավանականությամբ, կկրճատի հանրային ակտիվությունը, իսկ նրա հաղորդակցության հարցերով թիմը պատրաստում է հեղինակության ռիսկերի նվազեցման և քաղաքական իրավիճակի կայունացման ծրագիր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6440

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով