«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։ «Ե. ԱԶԳ – ՏԱՃԱՐ -ԱԶԳ -ԲԱՆԱԿ Պետություններն, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, հարևաններից, պատմական փորձառությունից, ունեցած հնարավորություններից, կոչված են անվտանգային համակարգ ունենալու, որը համալիր խնդիր է` ներառելով հասարակական բոլոր շերտերը և ոլորտները` առաջնային կարևորություն հաղորդելով մարտունակ և ուժեղ բանակի գոյությանը: Այս առումով, հատկապես թշնամիներով շրջապատված և պատմական դառն փորձառություն ունեցած, ցեղասպանություններ ապրած և Հայրենիք կորցրած մեզ նման պետության և երկրի համար կենսական նշանակություն ունի «Ազգ – Տաճար» – «Ազգ – Բանակ» հայեցակարգ-համակարգը, որը դեռ մանկապարտեզային տարիքից հասարակությանը կներառի հոգևոր, բարոյական, մտավոր և ռազմական պատրաստության մեջ. «Ընդարձակի’ր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրո’ւ և խնայողություն մի’ արա, երկարացրո’ւ քո պարանները, հաստատի’ր քո ցցերը… քո հիմքերը շափյուղայից եմ պատրաստել, քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ` դռներդ բյուրեղից և քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և ընտիր-ընտիր քարերից: Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի ապրեն: Արդարությամբ պիտի շենանաս… ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա…» (Ես. 54:2-3, 12-14, 17): «Ազգ-Տաճար» – «Ազգ – Բանակ» հայեցակարգ-համակարգը ոչ թե ամբողջ ազգաբնակչության սոսկ զինվորական պատրաստվածությանը պետք է միտված լինի, այլ պետք է դառնա համընդհանուր և համապարփակ մտածողություն, պետական ռազմավարություն` կյանքի բոլոր ոլորտների ներգրավմամբ` ստեղծելով այն գաղափարական դաշտն ու միջավայրը, որտեղ «Այլևս երբեք» դոկտրինի ներքո բոլոր բնագավառները, ինստիտուտները կգործեն պետության լավագույն շահի և պետական ներքին և արտաքին անվտանգության զարգացման ու բարելավման գիտակությամբ: «Թե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի երկնչի: Թե ճակատամարտ սկսվի իմ դեմ, միևնույն է, Տեր, ես Քեզ պիտի հուսամ» (իմա` կատարյալ և ամբողջական պաշտպանվածություն) (Սաղմ. 26:3) և «Երբեք մի’ վախեցեք հակառակորդներից, այդ հակառակությունը ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության» (Փիլիպ. 1:28): Հետևաբար, հրամայական է ունենալ ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային լուծումներ կամ պատահական ծրագրային իրականացումներ, այլ մշակված հստակ և համալիր պետական քաղաքականություն և ռազմավարություն` առաջնորդված ոչ միայն տվյալ պահի կարիքների բավարարմամբ, այլև երկարատև համակցված փոխզարգացնող ծրագրերով, պետության շատ հստակ սահմանած նպատակով և տեսիլքով: Այսինքն` անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարության ծիրից ներս անդրադառնալ և հստակ որոշումներ կայացնել մի քանի հարթություններով, որոնք փոխկապակցված կլինեն և փոխլրացման սկզբունքով և շղթայական զարգացմամբ հիմնական, աստիճանական, կայուն և արդյունավետ առաջընթաց կապահովեն` լուծելով երկրի թե’ արտաքին, և թե’ ներքին անվտանգության և ապահովման խնդիրները: Այս առումով անհրաժեշտ է. ա) ստեղծել հոգևոր, բարոյագիտական, մտավոր, ռազմամարզական կրթադաստիարակչական համակարգ և ուսումնական ծրագիր բ) քաջալերել ռազմամարզական խաղերը ոչ միայն պատանեկան, երիտասարդական, այլև տարբեր տարիքային խմբերի համար (տարին նվազագույնը 4 անգամ) գ) ստեղծել նոր որակի և մոդելի բանակ` ազգային, հոգևոր, կրթական ծրագրերի ներդրում, ժամանակակից տեխնոլոգիաների, ռազմական տեխնիկաների, ռազմաօդային ուժերի զորացում, հակաօդային պաշտպանություն, «Զվարթնոց» ծրագրի ստեղծում և լայնածավալ կիրառում դ) անզիջում կերպով զարգացնել գիտական միտքը` ներգրավելով բոլոր ոլորտները` գյուղատնտեսությունից մինչև ռազմական ոլորտ ե) զարգացնել ռազմարդյունաբերությունը զ) ներդնել և զարգացնել գերազանցության ծրագրեր և կատարելության հասցնել կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտները, որոնք կմրցեն աշխարհի լավագույն փորձի հետ` առանց զիջելու է) անցկացնել զորավարժություններ տարեկան նվազագույնը 3 անգամ բոլոր սեռերի համար` վճարովի սկզբունքով, ինչպես նաև անձի մասնագիտական հմտություններին համապատասխան ներգրավվածությամբ ը) զարգացնել և



