Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով

Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 7 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ոստիկանությանը։ Բաննու շրջանի ոստիկանապետ Յասիր Աֆրիդիի խոսքով՝ առաջին պայթյունը տեղի է ունեցել, երբ ուղևորներ տեղափոխող բեռնատարը հարձակման է ենթարկվել հեռակառավարվող ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով։ Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել վիրավորներին հիվանդանոց տեղափոխող մեքենայի մոտ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով