Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել

Դիլիջան քաղաքում կայանած ավտոմեքենա է այրվել, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Հունիսի 20-ին ժամը 01։02-ին Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։25-ին, մարվել՝ 01։32-ին։ Պարզվել է, որ այրվել է կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։ Տուժածներ չկան»,– ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9693

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով