Օմանի ափերի մոտով անցնող Հորմուզի նեղուցի հարավային տարանցիկ երթուղու հատվածում հայտնաբերվել է ծովային ական։ Այս մասին հայտնում է Պակիստանի ազգային ջրագրական վարչությունը։ Կազմակերպությունը տեղեկացնում է, որ ականը հայտնաբերվել է Հորմուզի նեղուցի ջրերով ողողվող Մուսանդամ թերակղզու հյուսիս-արևմտյան ծայրամասի մոտ։ Այս տարածքով անցնող բոլոր նավերին առաջարկվում է ծայրահեղ զգույշ լինել։ Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի ծովային առևտրական գործողությունների վարչությունը (UKMTO) հունիսի 20-ին նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Պարսից ծոց մուտք ու ելք անելիս Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հենց հարավային երթուղին, որն անցնում է Օմանի ափերի մոտով։ UKMTO-ն նշել է, որ նեղուցի միջազգային ջրուղում դեռևս կարող են ականներ լինել։



