Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ ուժը կորցրած է ճանաչվել «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ի՝ «Շանգրի լա» խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ հիմք է ընդունվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2026 թվականի հունիսի 8-ի միջնորդությունը և հունիսի 3-ին կազմված ստուգման ակտը։ Մասնավորապես, ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերության կողմից 2026 թվականի մարտ ամսվա համար ներկայացված ֆինանսական հոսքերի հաշվետվության տվյալների և իրական ցուցմունքների միջև առկա են անհամապատասխանություններ։ Խաղային ապարատների ցուցանիշների միջև անհամապատասխանությունները որակվել են որպես աղավաղված և կեղծ տվյալներ։ Նշենք, որ «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն («Շանգրի լա» խաղատունը) պատկանում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին։ Այն «Մուլտի գրուպ» կոնցերնի մեջ է մտնում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 17109

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով