«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է

: Հայտերի ներկայացման նոր վերջնաժամկետն է՝ 2026 թվականի հունիսի 29-ը՝ ժամը 16:00-ն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համագործակցության շրջանակում ՄԱԶԾ-ի ImpactAIM կենտրոնի և ԿԶՆ Նորարարության լաբը հրավիրում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հատվածի ընկերություններին ներկայացնելու առաջարկներ «NEST․ Հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» հովանոցային նախաձեռնության ներքո իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթին։ Ծրագրի հիմնական ուղղությունները՝ • Թվային գրագիտություն • Արհեստական բանականություն • Կիբեռանվտանգություն • Փափուկ հմտություններ (soft skills) Առավելագույն բյուջեն մեկ կազմակերպության համար՝ 40,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասները՝ այստեղ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9627

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով