Պարեկներին կաշшռք առաջարկած տղամարդը ձերբակшլվել է

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները հունիսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ հատվածում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են 68-ամյա տղամարդու վարած «Լեքսուս-470» մակնիշի մեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին։ Աբովյան քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9869

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով