Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 926-Լ հրամանի համաձայն՝ 2026 թվականի հուլիսի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող և «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող որոշ ապրանքների համար մաքսային մարմիններին անհրաժեշտ է ներկայացնել նաև համապատասխանության գնահատման փաստաթուղթ։ Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից՝ ընդգծելով, որ պահանջը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի շրջանակում ներմուծվող հետևյալ ապրանքներին․ Շեշտվում է, որ վերոնշյալ տեխնիկական կանոնակարգերը նոր չեն և արդեն գործում են ԵԱՏՄ տարածքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Փոփոխությունը վերաբերում է այն հանգամանքին, որ 2026 թվականի հուլիսի 1-ից նշված ապրանքների ներմուծման ժամանակ համապատասխանության գնահատման փաստաթուղթը պետք է ներկայացվի նաև մաքսային մարմնին։ ՊԵԿ-ը հորդորում է ներմուծողներին` նախապես ճշտել իրենց ապրանքների նկատմամբ կիրառվող պահանջները, ժամանակին ձեռք բերել անհրաժեշտ համապատասխանության գնահատման փաստաթղթերը և մաքսային հայտարարագիր ներկայացնելիս դրանք կցել հայտարարագրին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9779

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով