Այս տարի Վրաստանն արտահանել է 52,3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 17 հազար 138 տոննա գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արժեքային արտահայտությամբ աճել է 5,5%-ով, իսկ քանակով՝ 3,6%-ով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հիմնական սպառման շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը, որին 2026 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով բաժին է ընկնում վաճառքի ավելի քան 62%-ը։ Միաժամանակ, արտահանման շուկաների վարկանիշում գինու փոխադրումները նվազել են դեպի Լեհաստան, Ուկրաինա, Չինաստան, Ղազախստան և ԱՄՆ, իսկ Ռուսաստանում, Գերմանիայում, Բելառուսում, Լատվիայում և Լիտվայում՝ աճել։ 1 լիտր վրացական արտահանվող գինու միջին գինն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 3,05 ԱՄՆ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 2 դոլար էր։ 2026 թվականի I եռամսյակի գինու արտահանման երկրներն ու գներն ըստ ուղղությունների. • Ռուսաստան — 32,6 մլն ԱՄՆ դոլար, 11 հազար 140 տոննա • Լեհաստան — 4,1 մլն ԱՄՆ դոլար, 1619 տոննա • Ուկրաինա — 2,7 մլն ԱՄՆ դոլար, 983 տոննա • Չինաստան — 2,0 մլն ԱՄՆ դոլար, 758 տոննա • Գերմանիա — 1,6 մլն ԱՄՆ դոլար, 374 տոննա • Ղազախստան — 1,1 մլն ԱՄՆ դոլար, 344 տոննա • Բելառուս — 1,1 մլն ԱՄՆ դոլար, 416 տոննա • Լատվիա — 1,1 մլն ԱՄՆ դոլար, 300 տոննա • ԱՄՆ — 1,0 մլն ԱՄՆ դոլար, 180 տոննա • Լիտվա — 0,6 մլն ԱՄՆ դոլար, 172 տոննա։



