Էրդողանի խորհրդականն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։ Ըստ ԱՊԱ-ի թուրքական բյուրոյի՝ Քըլըչը այս մասին գրել է «X»-ում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, Հարավային Կովկասում իրականացվելիք նախագծերը, տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև Եվրամիության մոտեցումը տարածաշրջանին։ Միևնույն ժամանակ ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և համագործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ջանքերի կարևորությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10841

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով