Ռոսավիացիան վերացրել է դեպի Իրան թռիչքների գիշերային սահմանափակումները

Ռոսավիացիան չեղարկել է դեպի Իրան թռիչքների գիշերային սահմանափակումները։ Գերատեսչության տեղեկացմամբ՝ ռուսական ավիաընկերություններն այսուհետ կարող են դեպի Իրան թռիչքներ իրականացնել օրվա ցանկացած ժամի՝ առանց ժամանակային սահմանափակումների։ Ավելի վաղ ռուսական ավիաընկերություններին խորհուրդ էր տրվել Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև 11:00-ն չօգտագործել Իրանի օդային տարածքը։ Սահմանափակումը գործում էր հունիսի 14-ից 24-ը՝ թռիչքների անվտանգության ապահովման նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9939

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով