ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են

Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների։ Որոշումները հրապարակվել են ԲԴԽ նիստում։ ԲԴԽ որոշմամբ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արմեն Վարոսյանին և Աննա Արզումանյանին հայտարարվել է նկատողություն։ Նույն դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանին հայտարարվել է խիստ նկատողություն։ ԲԴԽ-ն նաև բավարարել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Խորհուրդը էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել է դատավորի լիազորությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9837

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով