Հակակոռուպցիոն դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել է տնային կալանքով։ Ավանեսյանի նկատմամբ կիրառվել է նաև Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք։ Որոշումը կայացվել է դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ՝ գործով առաջին դատական նիստի ընթացքում։ Նիստում հանրային մեղադրողը միջնորդել էր Արթուր Ավանեսյանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամսով, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։



