Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Պալմախիմի ավիաբազայում՝ թռչունների երամի հետ բախվելուց հետո, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները: Միջադեպը տեղի է ունեցել հիշատակի արարողությունից վերադառնալու թռիչքի ժամանակ: Տուժածներ չկան: Նախագահը, անձնակազմը և ուղեկցող անձինք չեն տուժել: Հերցոգը շարունակել է իր ճանապարհորդությունը մեկ այլ ուղղաթիռով: Ուղղաթիռը հանձնվել է տեխնիկական մասնագետներին՝ ստուգման համար, զինվորականներն սկսել են միջադեպի հանգամանքների հետաքննությունը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9632

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով