Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը

Հունիսի 25-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների արդյունքում, մայրաքաղաքի Աբովյան–Պուշկինի փողոցների խաչմերուկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 2020 թվականի հուլիսից՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդուն։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով լիցքավորված ատրճանակ։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9632

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով