Մարտի ութին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Թուրքիա։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան ընդունել է Ստամբուլի Դոլմաբահչե նստավայրում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, բանակցությունների օրակարգում էին ուկրաինական կարգավորումը, Սև ծովում նավագնացության անվտանգությունը, Ռուսաստանում ուկրաինացի պահվող անձանց և քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։ Այցին ընդառաջ, սակայն, Ուկրաինայի նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ռազմաարդյունաբերական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը։ Շաբաթասկզբին Զելենսկին հայտարարել է, որ անվտանգային ոլորտում Պարսից ծոցի երկրնների հետ համագործակցություն է հաստատված, ներկայումս բանակցություններ են տարվում Կովկասի երկրների հետ։ Այդ առթիվ կանխատեսել էինք, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինա-Ադրբեջան բանակցությունների մասին է։ Հարավային Կովկասի մյուս երկրների՝ Վրաստանի և Հայաստանի, հետ Ուկրաինայի հարաբերությունները, մեղմ ասած, ջերմ չեն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հիշարժան է, որ Ռուսաստանի հետ պատերազմի առաջին տարում Զելենսկին երկու անգամ դիմել է Իլհամ Ալիևին, բայց մնացել անպատասխան։ Փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացել է Զելենսկի- Ալիև հանդիպում։ ԵՎ ահա ապրիլի 25-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ Վլադիմիր Զելենսկին Գաբալայում է, որտեղ ընթանում է Իլհամ Ալիևի հետ փակ հանդիպում։ Այդ բանակցությունների մասին, հավանաբար, կտարածվի ընդհանուր ձևակերպումներով պաշտոնական տեղեկատվություն, բայց Ուկրաինայի նախագահի Ադրբեջան այցը ինքնին նշանակալի իրադարձություն է առնվազն երկու առումով։ Այդ այցից ուղիղ տասը օր առաջ ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարությունները համատեղ հայտարարություն են



