«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է քիչ առաջ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի հյուրանոցներից մեկում Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ընթացքում տեղի ունեցած զինված հարձակումը։ «Բռնությունը որևէ պարագայում չի կարող լինել քաղաքական կամ հանրային կյանքի գործիք։ Ուրախ ենք, որ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անվնաս և ապահով են։ Մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր տուժածներին և վերահաստատում՝ քաղաքականությունը պետք է հիմնված լինի անվտանգության, պատասխանատվության և խաղաղության վրա»,ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել։ Միջադեպը տեղի է ունեցել Washington Hilton-ում՝ Սպիտակ տան Ասոցիացիայի անդամների ընթրիքին: Նախնական տվյալներով՝ 31-ամյա կալիֆոռնիացի Քոուլ Թոմաս Ալենը որսորդական հրացանից վիրավորել է գաղտնի ծառայության գործակալին, ինքն էլ վիրավորվել է և այժմ հիվանդանոցում է:



