Գիտնականները հայտնում են, որ Վեներան երեկոյան տեսանելու համար բարենպաստ շրջանը սկսվում է ապրիլի երրորդ տասնօրյակից և կտևի մինչև հուլիսի 13-ը։ Վեներան երկնքի ամենապայծառ օբյեկտներից է՝ Արևից և Լուսնից հետո։ Այժմ Վեներայի լուսավորվածությունը մոտ 90% է, իսկ հունիսին այն կիջնի մինչև 75%, ինչը հնարավորություն կտա ավելի հստակ դիտել մոլորակի տեսքը՝ օգտագործելով աստղադիտակ և ֆիլտրեր։ Վեներան Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է Արեգակից հետո և անվանված է սիրո և գեղեցկության հռոմեական աստվածուհու անունով։



