Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքային ապրանքներ փոխադրող ընդամենը 124 նավ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով Kpler ընկերությանը, որն զբաղվում է այս թեմայի վերաբերյալ տվյալների վերլուծությամբ։ Այսպիսով, չորս օրում նեղուցով անցել է մոտավորապես այնքան նավ, որքան այդտեղով ամեն օր անցնում էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից առաջ։ Kpler-ը հետևել է միայն այն նավերի երթևեկությանը, որոնք փոխադրում են հումքային ապրանքներ, այսինքն՝ լցանավերին, չորաբեռնատար նավերին և հեղուկացված բնական գազ (ՀԲԳ) ու հեղուկացված նավթային գազ (ՀՆԳ) տեղափոխող նավերին։ Բեռնարկղատար նավերը վիճակագրության մեջ չեն եղել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9926

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով