Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մասիսի արագիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արարատի մարզ, ք․ Մասիս, Շիրազի փողոց, N 11) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջները, մասնավորապես՝ – սննդի կառույցը նախագծված, կառուցված, տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի օդից փոխանցվող աղտոտումը, ապահովվի համարժեք աշխատանքային պայմաններ՝ գործողությունները հիգիենիկ պայմաններում կատարելու համար, – սննդի կառույցը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը, մակերեսների վրա բորբոսի առաջացումը, – սննդի կառույցը ապահովված չի եղել լվացող և ախտահանող միջոցների՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքներով, – սննդի կառույցի հատակը, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն մաքրվող և լվացվող մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղների մակերևույթները եղել են անհարթ, ծեփը թափված, չի կանխարգելվել մասնիկների թափվելու հնարավորությունը, – պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, – սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9945

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով