Հուլիսի 8-ին` ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փորձասրահում տեղի կունենա «Երևան» երիտասարդական նվագախմբի համերգը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Ծրագրում՝ Ֆելիքս Մենդելսոն` «Հեբրիդներ» նախերգանք Էդվարդ Էլգար` «Ծովային պատկերներ» Ֆելիքս Մենդելսոն` Սիմֆոնիա թիվ 4 Մենակատար՝ Սառա Ռապոպորտ (մեցցո-սոպրանո) ԱՄՆ Դիրիժոր՝ Ջանլուկա Մարչիանո / Իտալիա



