ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթ՝ Տավուշի մարզի միասնական երթուղիների համար՝ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ 1. Հայտ՝ N 2 ձևի: 2.* Ավտոբուսների գրանցման վկայագրեր (ժամանակավոր կտրոն): 3.*Ավտոբուսի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի առկայությունը հավաստող փաստաթուղթ: 4.* Ավտոբուսն այլ տեuակի վառելիքով շահագործելու համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ: 5. Հավաքակայանի սեփականության կամ օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթեր, գիշերակացով երթուղիների դեպքում վերջնակետում ավտոբուսների կայանումը, պահպանումը, նախաուղերթային տեխնիկական զննումը և վարորդների բուժզննումն ապահովելու նպատակով կնքված պայմանագրեր: 6. Ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքված սպասարկման նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում): 7. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու uպաuարկման համար առաջարկվող մեկ ուղևոր և ուղեբեռ (եթե սահմանված է) փոխադրավարձը, իuկ միջմարզային և ներմարզային երթուղիների համար` նաև ըuտ նախատեսված միջանկյալ կանգառների (սույն պահանջը չի վերաբերում համայնքներում անցկացվող մրցույթներին): Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից, կազմակերպության կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով: *Չի ներկայացվում հայտ-պարտավորագիր ներկայացնելու դեպքում: Տավուշի մարզի երթուղիների հաստատված չվացուցակներին կարելի է ծանոթանալ https://api.mtad.am//storage/pages/files/2023/01/pdf/31_10-53-sc789-63d8bb02e7260.pdf հղումով։ Փաթեթների բացման օրը, ժամը և վայրը ՝ 2026 թվականի օգոստոսի 7, ժամը 11։00, ք․Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը ՝ 2026 օգոստոսի 13, ժամը 11։00, Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, Երևան-Սևան ավտոմայրուղի, 2/14 շենք Հայտը ներկայացնելու օրը, ժամը, վայրը և վերջնաժամկետը ՝ 2026 թվականի օգոստոսի 6, մինչև 17։00, ք․Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Հեռախոuահամարը` լրացուցիչ տեղեկություն uտանալու համար ՝ 010511356 Էլեկտրոնային փոստի հասցեն՝ [email protected] Մրցույթին ներկայացվող ավտոբուսների ընդհանուր թվի առնվազն 10%-ը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամների (տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց) նստեցման և իջեցման համար։ Մրցույթը անցկացվում է ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) պահանջների համաձայն։ Հայտ-պարտավորագրով մասնակցելու դեպքում Կարգի 22․1 կետի պահանջներին համապատասխան անհրաժեշտ է մրցույթին հայտ ներկայացրած կազմակերպության հաշվեհամարից Հ/Հ 900008000730 հաշվեհամարին մինչև 2026 թվականի օգոստոսի 12-ը ժամը 12։00 փոխանցել սահմանված քանակով ավտոբուսների ընդհանուր արժեքի 2.5 տոկոսին համարժեք գումար։



