Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը պարզաբանում է ներկայացրել. «Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին: Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն: Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9746

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով