Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը և ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Լիա Հայրապետյանը մասնակցել են Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողովին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը համաժողովի շրջանակներում հանդես է եկել ողջույնի խոսքով և ընդգծել, որ արդյունավետ կորպորատիվ կառավարումը պետական մասնակցությամբ ընկերություններում բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից է։ Համաժողովի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը, Կորպորատիվ կառավարման կենտրոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Պետական գույքի կառավարման կոմիտեն ստորագրել են «Մտադրությունների մասին» հուշագիր: ՀՀ ֆինանսների նախարարության անունից հուշագիրը ստորագրել է գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը: Այն հաստատում է կողմերի մտադրությունը՝ նպաստելու Հայաստանում պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքների կիրառմանը։ ՀՀ ֆինանսների նախարարության ֆիսկալ ռիսկերի կառավարման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Լիա Հայրապետյանը միջոցառման շրջանակներում մասնակցել է «Կորպորատիվ կառավարման զարգացումները Հայաստանի պետական մասնակցությամբ ընկերություններում» պանելային քննարկմանը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականության նպատակներին և իրականացվող բարեփոխումներին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9958

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով